Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջրի խողովակի վնասումշ
A A
Հասարակություն

Նման գործունեությունը անհապաղ կասեցվելու է․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում շինաղբի ապօրինի թափման հետևանքով մայրուղային ջրատարը վնասելու դեպքի մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ընդգծելով․

«Հունվարին դիմել էի Ներքին գործերի նախարարին՝ ապօրինի քարաթափումների իրավիճակը քննարկելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար: ՆԳՆ ներկայացուցիչների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է գործողությունների պլան՝ հսկողության և բացատրական աշխատանքների միջոցով այս երևույթը մեկընդմիշտ բացառելու համար:

Երեկ երեկոյան շինաղբի ապօրինի թափման արդյունքում մայրուղային ջրատարի վնասման պատճառով վթարային ջրանջատում էր կատարվել Երևանի մի շարք հասցեներում: Չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և տնտեսվարողների անհեռատես և վտանգավոր վարքը, որից տուժում են մեր հազարավոր քաղաքացիներ: Նման գործունեությունը անհապաղ կասեցվելու է և պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ»: