Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1675774466891
A A
Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցն է քննարկվել

Էկոնոմիկայի  Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։

Նրա Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում, ներառյալ՝ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտային ենթակառուցվածքները:

Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից է  «Զվարթնոց» օդանավակայանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի լավագույն օդանավակայանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնումը։ 

Քննարկվել է նաև պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի ներուժի օգտագործման հնարավորությունը։