
Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ:
Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Հանրապետության տարածքում` Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ, փետրվարի 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերից՝ ձյուն։ Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.60C (2021 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.10C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.00C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ