Բացել լրահոսը Փակել լրահոսը
1850097252_0_0_2000_1500_1440x900_80_0_1_f92d3b3f9675ad0494fb9d5eee4757d6.jpg
A A
Հասարակություն

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300 ը (տեսանյութ)

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 4310-ը, հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ Թուրքիայում զոհվել է ավելի քան 2900 մարդ, ավելի քան 15 հազար մարդ վիրավորվել է: Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է 1400-ը:

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած  երկրաշարժից և մի քանի հզոր հետցնցումներից հետո հազարավոր մարդիկ շարունակում են մնալ փողոցներում։

Դեռ հայտնի չէ, թե որքան են նրանք շարունակում օգնություն սպասել շենքերի փլատակների տակ։

Բազմաթիվ երկրներ օգնություն են ուղարկում Թուրքիա այն բանից հետո, երբ համապատասխան խնդրանքով Թուրքիան դիմեց աշխարհին: Նման խնդրանքով Սիրիան որևէ երկրի չի դիմել: