Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կարո Փայլան
A A
Հասարակություն

Աղետը մեծ է, համերաշխությունն էլ պետք է մեծ լինի․ Փայլանն առաջարկում է օգնել փողոցում մնացած անտուն քաղաքացիներին

Երկրաշարժի գոտում գտնվող մեր շատ քաղաքացիներ իրենց վնասված տների պատճառով այս ցուրտ եղանակին փողոցներում են մնացել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը:

«Բոլոր նրանք, ովքեր հոգ են տարել, որ իրենց տունն ամուր լինի, բացեք ձեր դռները նրանց համար, որոնք փողոցում են մնացել:
Աղետը մեծ է, համերաշխությունն էլ պետք է մեծ լինի»,-գրել է հայազգի պատգամավորը։