Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել․ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսքեր է հղել Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 1000 մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Թվիթերյան իր միկրոբլոգում ՀՀ վարչապետը գրել է․

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»: