
A
A
Սիրիայում նոր ցնցումներ են գրանցվել․ մինչ այդ ավերիչ երկրաշարժից զոհվել է երկրի վարչապետի քույրը
Աջակցիր «Ա1+»-ինՀզոր երկրաշարժից հետո քիչ առաջ Սիրիայում նոր ցնցումներ են գրանցվել։ Դրանք եղել են Դամասկոսում, Լաթաքիայում և այլ նահանգներում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Նշենք, որ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, տուժել է 1042-ը։
Երկրաշարժից հետո Համայում շենքի փլուզման հետեւանքով մահացել է Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի քույրը՝ Նասուբ Առնուսը, գրում է սիրիական Al-Watan թերթը։