
A
A
Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում 2 հայ կա
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։ Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն։