Բացել լրահոսը Փակել լրահոսը
1727708412_0_315_3071_2042_640x0_80_0_0_1f229724b249a16a2f7eaab64ba0991e.jpg
A A
Հասարակություն

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով գազատար է պայթել, ինչին հաջորդել է հրդեհը

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգում, որտեղ ավելի վաղ երկրաշարժ էր տեղի ունեցել, գազատարի պայթյուն է տեղի ունեցել, այնուհետև հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Պայթյունը տեղի է ունեցել գազատարի երկու տարբեր հատվածներում՝ միմյանցից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, տարածաշրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Նշենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 440-ը։

Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, իսկ երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։