Բացել լրահոսը Փակել լրահոսը
1103318
A A
Հասարակություն

Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի՝ միջինը 7700 նոր դեպք. Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 10-12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք: Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում 7700 են:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։

Վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և վզիկի քաղցկեղը: Վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել: