Բացել լրահոսը Փակել լրահոսը
բուք
A A
Հասարակություն

Հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է բուք

Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։

Քամին արևմտյան է` 4-6 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին hատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևանում փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։