Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդուարդ Աղաջանյան
A A
Պաշտոնական

Էդուարդ Աղաջանյանն այսուհետ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ չէ

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ  առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները համարել դադարած: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։