Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհներ ձյուն մերկասառույց
A A
Պաշտոնական

Լարսը փակ է․ բազմաթիվ ավտոճանապարհների առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի մարզի կողմից՝ դժվարանցանելի՝ բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար:

«Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Թալին-Մաստարա-Լանջիկ, Գեղարքունիքի մարզի, Աբովյանի և Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի, Սյունիքի (բացի Կապան, Մեղրի, Գորիս քաղաքներից) մարզերում, Ելփին-Չիվա ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզում (բացի Գորիս և Մեղրի քաղաքներից) մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։