Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀՀ-ն երկար տարիներ «օկուպացրել է Ադրբեջանի տարածքները», իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձրել է․ Լավրով (տեսանյութ)

Ադրբեջանը վերադարձրել է իր յոթ շրջանները, որոնք երկար տարիներ «օկուպացված էին Հայաստանի կողմից», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ղարաբաղյան պատերազմի պատմությունը գնում է դեպի տասնամյակների խորքեր։ Հայաստանը երկար-երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի յոթ շրջանները։ Ռուսաստանը դիվանագիտական լուծման բազմաթիվ տարբերակներ է առաջարկել, սակայն Հայաստանի ղեկավարությունը ցանկանում էր պահպանել տարածքները։ Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն են պատկանում»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը այս փուլում համաձայնագիր են ստորագրել Ալմաթիի հռչակագրի հիման վրա խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, որում նշվում է, որ անկախ պետությունների սահմաններն անցնելու են միութենական հանրապետությունների սահմաններով։ «Ղարաբաղը գտնվում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում»,- հիշեցրել է Լավրովը։