A
A
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերն Ալմաթիում առանձնազրույց կունենան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում առանձնազրույց կունենա Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Interfax գործակալությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-ին մեկնել է Ալմաթի, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև "Digital Almaty 2023" ֆորումին:
Փաշինյանի և Միշուստինի առանձնազրույցը նախատեսված է փետրվարի 2-ին: Հանդիպումը կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստից հետո:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը կկայանա փետրվարի 3-ին: