Բացել լրահոսը Փակել լրահոսը
ոլորաններ ձյուն
A A
Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար 

Փետրվարի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Նաիրիի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

 

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ