Բացել լրահոսը Փակել լրահոսը
հացի հերթ Ստեփանակերտում
A A
Պաշտոնական

Սաակաշվիլին դատական նիստին ցույց է տվել հյուծված մարմինը

Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից այսօր հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։ Այս մասին գրում է Aliq.ge կայքը։

Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներենով և ցույց  տվել, թե այժմ ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել է Սաակաշվիլին՝ շապիկի տակից ցույց տալով հյուծված, վտիտ մարմինը։

«Ես ուզում եմ դիմել ձեզ, ես հպարտ եմ, որ բոլորը հիանում են ուկրաինացի ժողովրդով, հպարտ եմ, որ նախագահը Զելենսկին է… Ես բացարձակապես համոզված եմ մեր հաղթանակում: Բայց, եթե ես չապրեմ մինչև հաղթանակը, որը շատ մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում: Այն պատկանում է Ուկրաինային… Փառք Ուկրաինային, մահ մեր թշնամուն»,- ասել է երրորդ նախագահը:

Հարկ է նշել, որ դատական ​​նիստին հարցաքննվել են պաշտպանական վկաները։ Նիստին մասնակցել են Սաակաշվիլիի ընտանիքի անդամները, հարազատներն ու կողմնակիցները։ Ներկա է եղել նաև «Միացյալ ազգային շարժման» նորընտիր նախագահ Լևան Խաբեիշվիլին։

Ի դեպ, Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են դատարան՝ երրորդ նախագահի նկատմամբ պատիժը հետաձգելու կամ չեղարկելու համար։