Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բուժաշխատողները խնդրի առաջ են․ նոր օրենքի պատճառով պետք է գումար վճարեն, կամ գործից կհեռացվեն (տեսանյութ)

«Բառացի ստացվում է, որ առեք այս թուղթը հանգիստ աշխատեք, եթե չէ, ապա չենք թողնի աշխատեք»,- «Ա1+»-ի  հետ զրույցում նշում է բուժաշխատող Գոռ Բաբաջանյանը՝ անդրադառնալով օրենքին, որը պարտադրում է բուժաշխատողներին պարտադիր վճարովի որակավորում ստանալ, որից հետո էլ հանձնել քննություն, այլապես չեն կարողանա աշխատել։

Բուժաշխատողը կարծում է, որ օրենքը պետք է դուրս գա շրջանառությունից․ «Մարդը գնում վերապատրաստվում է, զուտ գործից չհեռացվելու համար․․․Ինչո՞ւ բուժաշխատողների վերապատրաստումը անվճար չէ, ինչպես դատավորների, դատախազների դեպքում է արվում, երբ որ մարդիկ միլիոնից ավել աշխատավարձ են ստանում, բայց վերապատրաստումը արվում է անվճար»։

Գոռ Բաբաջանյանը նշում է, որ իրավական տեսանկյունից պետությունը ճիշտ է․ «Իրենք վերցրել են մի վեհ գաղափար, անվիճելի ճշմարտություն, որ բժիշկը պետք է ունենա շարունակական առաջխաղացում, ինկնակրթվի, բայց էս վեհ գաղափարի տակ կեղտոտ սպեկուլյացիաներ են անում»։

Իսկ թե ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը, բժիշկը նշում է․  «Ի՞նչն է խնդիր՝ որ մենք չենք կարողանում վերցնել մի աշխատանքային խումբ, որը կզբաղվի թեկուզ օնլայն ուսուցմամբ ու ալտերնատիվ կլինի այսօր շուկայում մնացած մնացած թանկ վերապատրաստումներին, ու պետք է դա անի անվճար, եթե իրոք իրենց մտքին կա ժողովրդի առողջապահական մակարդակի բարձրացումը ու մտածում են մեր քաղաքացու մասին, և եթե իրենց նպատակը փողեր թալանելը չի»։

Գոռ Բաբաջանյանը նաև նախաձեռնել է ստորագրահավաք ընդդեմ ընդունված օրենքի, որին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով

Մանրամասները՝ տեսանյութում։