
Դատական վեճ․ լրատվության և ապատեղեկատվության բախում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է «Դատական վեճ․ լրատվության և ապատեղեկատվության բախում» վերնագրով տեսաֆիլմը՝ «Հրապարակ» օրաթերթն ընդդեմ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի ծավալված վեճի մասին։
Ապատեղեկատվության դեմ ուղղված, հանրության՝ հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքին և որակյալ լրագրության զարգացմանը նպաստող մի նախաձեռնություն բավական մեծ աղմուկ առաջացրեց։
2021թ․ հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագիրը երկու ամսով կներդրվի Հայաստանում։ Այդ ծրագիրը գործում է 2016թ․-ից՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում կեղծ բովանդակության տարածումը կանխելու նպատակով։ Ֆեյսբուքն աշխատում է աշխարհի տարբեր երկրների ավելի քան 80 փաստեր ստուգող կազմակերպությունների հետ՝ 60 լեզուներով։
Վրացական կազմակերպության առաջարկով հայկական բովանդակությունը ստուգում էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի «Media.am» կայքի փաստեր ստուգող թիմը։
Մանրամասները` ԽԱՊԿ տեսանյութում