A
A
ՀՀ ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Երուսաղեմում հայերի վրա հարձակումների կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Երուսաղեմի քրիստոնեական հաստատությունների դեմ բռնությունների վերջին գործողությունների կապակցությամբ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մենք խորապես մտահոգված ենք բռնությունների և վանդալիզմի վերջին գործողությունների կապակցությամբ՝ ուղղված Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանին և Հին քաղաքի հայ բնակիչներին»,-գրել է ԱԳՆ խոսնակը։