Կրկնակի աճել է կեսարյան հատումների թիվը. մասնագետներն անհանգստացած են
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի իշխանությունները փորձում են օրենսդրական կարգավորումների ընդունմամբ եւ պետական ծրագրերով մեղմել ծնելիության աճի խնդիրները, սակայն էական հաջողություններ դեռ չկան,- ասում է «Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության եւ հետծննդաբերական շրջանում» ծրագրի ղեկավար, «Կետ33» ՀԿ նախագահ Աստղիկ Կարապետյանը։
ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ծնելիության առկա միտումների պահպանման դեպքում 2024 թ Հայաստանում կգրանցվի ընդամենը 25․000 ծննդաբերություն։
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ «Կետ 33» ՀԿ -ն իրականացրել է հետազոտություն, որում ծնելիության անկման խնդիրներից բացի անդրադարձ է կատարվել նաեւ «արժանապատիվ ծննդօգնություն» հասկացությանը, կանանց իրավունքներին, մանկաբարձական բռնությանը։
ԱՀԿ սահմանումներով` մանկաբարձական բռնության դրսեւորումները բազմաշերտ են, հիմնականում բաժանվում են երկու խմբի` ֆիզիկական եւ հոգեբանական։ Անհարկի դեղորայքի նշանակումից մինչեւ հղի կնոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունքը մանկաբարձական բռնության դրսեւորումներ են։ Կանայք շատ հաճախ չեն գիտակցում, որ մանկաբարձական բռնության են ենթարկվել, որը նրանց նաեւ հոգեբանական ցավ է պատճառել:
Ուսումնասիրությունը վեր է հանել խնդիրներ, որոնք լրացուցիչ որակական եւ քանակական հետազոտության կարիք ունեն օրենսդրական լուծումներ գտնելու համար։
Վերհանած հարցերի քննարկման ժամանակ ահազանգ հնչեց կեսարյան հատումների աճի մասին։ Վերջին տվյալներով՝ այն հասնում է 38 տոկոսի, որի բացատրությունը դեռ չկա։ Նորմա է համարվում 15 տոկոսը։
Ոչ պաշտոնական տվյալներով` աճի պատճառ կարող են համարվել կանանց` բնական ճանապարհով ծննդաբերությանը եւ հոգեբանական, եւ ֆիզիկապես պատրաստ չլինելը, որը եւս մտահոգիչ է։ Սա կանանց առողջության վատթարացման մասին վկայել: