
A
A
Հրդեհ Գորիս քաղաքում
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 29-ին, ժամը 07:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավանգարդ թաղամասի Սևյան փողոցի տներից մեկի նկուղային հարկում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:18-ին, մարվել՝ 09։44-ին։