Բացել լրահոսը Փակել լրահոսը
252399
A A
Հարցազրույց

Ողբերգական դեպք Երևանում․ մեքենան վարելիս հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը

Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Տոյոտա լենդ կրայզեր» մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենային։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արաձանագրել են նրա մահը։

Նախաձեռնվել է վարույթ։ Իրավապահները պարզել են վարորդի ինքնությունը։

Մահացածը Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։ Ըստ աղբյուրի, նա նախկինում աշխատել է ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպան։