Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Իմ ծառայության ժամանակ պայմաններն ավելի լավը չէին. Գեղարքունիքի մարզպետը՝ զինվորների կացարանի մասին (տեսանյութ)

Տեխնիկական խմբի հետ ենք հանդիպել Վայոց Ձորում, բայց առաքելություն իրականացնող խմբի հետ դեռ հանդիպում չենք ունեցել» այս մասին նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպում եղե՞լ է քաղաքացիական առաքելություն իրականացող այն դիտորդների հետ, որոնք ըստ  Եվրամիության որոշման 2 տարով Հայաստանում են տեղակայվելու։

Կարեն Սարգսյանը կարծում է, որ դիտորդների առաքելությունը կզսպի Ադրբեջանին նոր սադրանքների չգնալու համար «Մարզում լինելու են նրանք և պարեկային ծառայություն են իրականացնելու, առայժմ հայտնի չի թե քանի հոգի։ Իրենք սահմանի երկայնքով պարեկային ծառայություն և մոնիթորինգ են իրականացնելու»։

Մարզպետը նշում է, որ մարզի սահմանային հատվածներում այս պահին վիճակը համեմատաբար ավելի հանգիստ է։

ԻՆչ վերաբերվում է օրեր առաջ Ազատ գյուղում հրդեհված զինվորական կացարանին, ապա մարզպետը նշեց, որ ինքն այդ գիշեր գնացել է դեպքի վայր, սակայն չի կարող մանրամասներ ներկայացնել։

Հարցին, թե արդյոք ինքը ծառայություն կիրականացներ այդպիսի զորանոցում, մարզպետը նշեց «Իմ ծառայության ժամանակ պայմանները ավելի լավը չէին»։

Մանրամասները՝ տեսանյութում։