Բացել լրահոսը Փակել լրահոսը
զոհ
A A
Հասարակություն

Երևանում ավտոմեքենան բախվել է պատին․ կա զոհ

Հունվարի 25-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի թիվ 6 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հյուրանոցի պատին:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել վարորդի դին։