Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առաքել Մարտիկյան
A A
Պաշտոնական

Առաքել Մարտիկյանն ազատվել է գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Առաքել Մարտիկյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը այս մասին հրամանագիր է ստորագրել։ Դրանում, մասնավորապես, ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ այդ պաշտոնում Մարտիկյանը նշանակվել էր 1 տարի առաջ՝ 2022թ․ հունվարի 10-ին։