Բացել լրահոսը Փակել լրահոսը
004
A A
Հասարակություն

ՌԴ-ն շարունակում է բարդ աշխատանք տանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ երկխոսության հարցում․ Պեսկով

Ռուսաստանը շարունակում է շատ տքնաջան և բարդ աշխատանք տանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ երկխոսության գործում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը՝ որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ ու շատ քրտնաջան և բարդ աշխատանքը և Հայաստանի, և Ադրբեջանի հետ», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում համամիտ են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչին ՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար։