
A
A
Հայտարարություն՝ ԱՀ քաղաքացիների համար, ովքեր մեքենա են ձեռք բերել
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից և այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են նախապես roadpolice.am կայքում կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի հաշվառման քննական բաժին: Հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
Կայքում լրացնելով բոլոր հրահանգները, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին՝ հաշվառելու տրանսպորտային միջոցը:
Հասցե ք. Երևան. Գաջեգործների փող., 76 շենք