Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Կարմիր գրքում ներառված ընձառյուծը դուրս է եկել զբոսանքի (տեսանյութ)

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքի ֆոտոթակարդները նկարահանել են զբոսանքի դուրս եկած ընձառյուծին: Տեսանյութը հրապարակվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

«Երկարամյա աշխատանքի արդյունքում վերջին տարիներին կենդանու ներկայությունը և բնակությունը երկրի տարածքում անհամեմատ ավելի հաճախ է արձանագրվում, սակայն տեսակի պահպանությունը հանրապետության և էկոտարածաշրջանի համար շարունակում է մնալ կարևոր բնապահպանական խնդիրներից մեկը»,– գրված է տեսանյութին կից։