Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ 6666
A A
Հասարակություն

Երկրաշարժ Վրաստան-Ադրբեջան սահմանին

3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 22 կմ հեռավորության վրա, հաղորդվում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 05:58-ին։

էպիկենտրոնը գտնվել է 22 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թ.-ին Ռաչայի և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) շրջաններում։ Ինտենսվությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ։ Այս երկրաշարժի հետևանքով զոհվել Է մոտ 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ: