Բացել լրահոսը Փակել լրահոսը
327072409_6251165341560673_1137313034058691618_n
A A
Քաղաքականություն Հասարակություն

Նույնիսկ 1909թ.-ին տեղի մահմեդականները չգիտեին, որ իրենք դառնալու են ադրբեջանցի  և բնակվելու ինչ-որ Ադրբեջանում․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ՖԲ  գրառումը

 

Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը անընդհատ բարբաջում է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը, նրան պետք է պարբերաբար սթափեցնել՝ հիշեցնելով, թե հենց այն քաղաքում, որտեղ նրա պալատն է, նույնիսկ 1909թ.-ին տեղի մահմեդականները չգիտեին, որ իրենք դառնալու են ադրբեջանցի  և բնակվելու ինչ-որ Ադրբեջանում։
 
Նկարում 1909թ.-ին Բաքվում տեղի ունեցած «Հաջի Ղարա» թատերական ներկայացման երկլեզու ազդագիրն է, որում սևով սպիտակի վրա երկու լեզուներով էլ գրված է, որ ներկայացումը խաղալու է «մուսուլմանական դրամատիկական թատերախումբը»։
 
Ի դեպ, նույն այդ բռնապետը և նրա երկրի բնակչությունն այժմ չեն կարող կարդալ «մուսուլմաներեն» (իմա՝ թյուրքի լեզվով) գրված ազդագրի հատվածը, որովհետև արհեստածին Ադրբեջանում այբուբենները և լեզվի անվանումը փոխվել են գրեթե սպիտակեղեն փոխելու հաճախությամբ։