Բացել լրահոսը Փակել լրահոսը
AH5I6452 copy
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հանդիպում Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը հունվարի 19-ին հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից։

Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները: Գոհունակությամբ ընդգծվել են բարձր մակարդակի միջխորհրդարանական կապերը երկու երկրների խորհրդարանական գործընկերների միջեւ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման խնդրին: Հայկ Կոնջորյանը եւ Կորնելիուս Կորնելիուն մեծապես կարեւորել են Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ ձեւավորված համագործակցության ձեւաչափի զարգացումն ու խորացումը: