Հանդիպում Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը հունվարի 19-ին հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից։
Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները: Գոհունակությամբ ընդգծվել են բարձր մակարդակի միջխորհրդարանական կապերը երկու երկրների խորհրդարանական գործընկերների միջեւ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման խնդրին: Հայկ Կոնջորյանը եւ Կորնելիուս Կորնելիուն մեծապես կարեւորել են Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ ձեւավորված համագործակցության ձեւաչափի զարգացումն ու խորացումը: