Բացել լրահոսը Փակել լրահոսը
ծեծկռտուք
A A
Հասարակություն

Օդանավակայանում ծեծի է ենթարկվել ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի դասակի հրամանատարը․ shamshyan.com

Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 19-ին արտակագ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այնտեղ ծեծի է ենթարկվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի դասակի հրամանատար 40-ամյա Ռոման Գևորգյանը։

Կայքի տեղեկություններով՝ ժամը 22։50-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ջոկի հրամանատար 41-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը և Ռ․ Գևորգյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ  2 հոգի իրար հետ վիճաբանում են։ Ոստիկանները մոտեցել են վիճաբանող քաղաքացիներին և փորձել պարզել, թե ինչու են վիճաբանում և պահանջել՝ դադարեցնեն վիճաբանությունը։Սակայն նրանցից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել Ռ․ Գևորգյանի հասցեին, քաշել ուսադիրներից, ապա հարվածել ձախ աչքին։ Հարվածի արդյունքում աչքի շրջանում կապտուկ է առաջացել։

Բերման ենթարկվածը զինծառայող է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։