Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Tata Steel Masters մրցաշարում

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց Վեյք Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters մրցաշարում:

Հինգերորդ տուրում մեր հայրենակիցը մրցեց գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ: Բավական երկար մրցապայքարից հետո սպիտակներով հանդես եկող Լևոն Արոնյանը կարողացավ օգտագործել զինվորի առավաելությունը և 79-րդ քայլին մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը:

Այդ հաղթանակից հետո նա վաստակեց 3 միավոր և այժմ բաժանում է 3-5-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, որն այս տուրում հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Առաջատարից կես միավոր քիչ ունի նիդեռլանդցի Անիշ Գիրին:

Հավելենք, որ ընթացիկ տուրն կայացել է Ամստերդամի «Այաքս» հանրահայ ֆուտբոլային ակումբի մարզադաշտի սրահում, այդ իսկ պատճառով մասնակիցները մեկնարկից առաջ խմբակային լուսանկար են արել խաղադաշտում:

Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով կմրցի չինացի Դին Լիժենի հետ, որը 2,5 միավորով բաժանում է 6-9-րդ տեղերը: