Բացել լրահոսը Փակել լրահոսը
շվեյցարիա ագն
A A
Քաղաքականություն

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի. Շվեյցարիայի ԱԳՆ

ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Շվեյցարիայի արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի Եվրասիական բաժնի «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Հունվարի 17-ին ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ։ Մարդկանց և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի»,- նշված է գրառման մեջ։