Բացել լրահոսը Փակել լրահոսը
հայ-ադրբեջանական սահման
A A
Պաշտոնական

Երասխի ուղղությամբ տեղակայված դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող․ ՊՆ

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Հայտնում է ՊՆ-ն։
 
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: