
A
A
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը
Աջակցիր «Ա1+»-ինԻսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների
կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինձ մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ օրեցօր ավելի ու ավելի անկայուն դարձող վիճակը՝ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով ։ Կոչ եմ անում պատկան մարմիններին արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լուծել իրենց մտահոգությունները երկխոսության միջոցով և պատրաստ լինել ներդրում ունենալ այս ուղղությամբ»: