Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն խաչատուրյան
A A
Պաշտոնական

Խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները․ ՀՀ նախագահը 15 զինծառայողի մահվան ելքով հրդեհի մասին

Սիրելի հայրենակիցներ,

Սրտի մեծ ցավով տեղեկացա Պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին, որի զոհ են դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ: Ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն այսօրինակ պատահարներն ի սպառ բացառելու համար:

Մեկ անգամ ևս խորին ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին և կիսում ծանր կորստյան վիշտը»,-նշել է նա: