Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը տիտղոս է նվաճել 5-րդ երկրում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին տւիտղոսն է նվաճել Իտալիայում:

Նրա թիմը՝ Միլանի «Ինտերը», Իտալիայի 2022թ Սուպերգավաթի խաղում 3:0 հաշվով վստահ հաղթել է «Միլանին»: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ խաղին:

Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը դարձել է հինգ տարբեր երկրների Սուպերգավաթակիր: Մինչ այդ նա հաղթել էր Հայաստանում «Փյունիկի» հետ, Ուկրաինայում՝ «Շախտյորի», Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայի», Անգլիայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ընդհանուր առմամբ Հենրիխ Մխիթարյանը նվաճել է 21 տիտղոս, այդ թվում երկու եվրոգավաթ: