Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՄՆ Պետքարտուղարություն
A A
Պաշտոնական

Փաշինյանի հետ Բլինքենը քննարկել է Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու քայլերը. ԱՄՆ պետքարտուղարություն

Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ
Մամլո խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է․
 
Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը ողջունեց Վարչապետ Փաշինյանի հանձնառությունը խաղաղության հարցում, և նրանք երկուսով քննարկեցին Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը։
 
Պետքարտուղարը խորը մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Նա նաև վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը տևական խաղաղության հասնելուն միտված ջանքերին աջակցելու և մեր ամուր ու բազմաբնույթ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերում։