Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախ
A A
Հասարակություն

Ձմեռվա պայմաններում Արցախի 120 000 բնակչությունը զրկված է ջեռուցումից և տաք ջրի հնարավորությունից

Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար։ Գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
 
Հունվարի 17-ին՝ ժամը 13:00֊ին, ադրբեջանական կողմը կրկին դիտավորյալ խափանել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող միակ գազատարի աշխատանքները։ Ձմեռվա ցուրտ եղանակային պայմաններում Արցախի 120 000 բնակչությունը զրկված է ջեռուցումից և տաք ջրի հնարավորությունից։ Այս իրավիճակը խորացանում է հումանիտար ճգնաժամային իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից
 
Արցախի՝ արդեն 37 օր տևող շրջափակման հետևանքով։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է մարդու կենսական իրավունքների լայնածավալ ու համատարած խախտումների։
 
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող համակարգային հանցագործությունները, Արցախի ամբողջական շրջափակումը, ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները և այլ հանցավոր գործողությունները Արցախը էթնիկ զտման ենթարկելու և Արցախի հայությանը ցեղասպանելու ադ