
A
A
Այսօր կազմակերպվել է Արցախում մնացած օտարերկրյա քաղաքացիների վերադարձը հայրենիք․ Վարդանյան
Աջակցիր «Ա1+»-ինՇրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ. այս մասին հայտնում է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։
Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է»,-գրել է նա։