Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Մահացել է դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան

Իտալիայում 95 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Այս մասին երկուշաբթի հայտնել է La Repubblica թերթը։

1960-ականների ընթացքում Լոլոբրիջիդան շատ է խաղացել իտալացի և եվրոպացի առաջատար ռեժիսորների հետ և պահանջված է եղել նաև այդ դարաշրջանի հոլիվուդյան վարպետների շրջանում։

Ջինա Լոլոբրիջիդան ծնվել է 1927 թվականին Իտալիայի Սուբիակո քաղաքում։ Սովորել է թատերական ուսումնարանում։ Աշխատել է որպես մանեկենուհի։ Տարբեր պարբերականների կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը։ 1947 թ. Իտալիայում մասնակցելով գեղեցկության մրցույթի գրավել է 3-րդ տեղը։

Առաջին անգամ գլխավոր դերով հանդես է եկել Կարլո Լիձանիի «Զգույշ ավազակներ» ֆիլմում (1951): Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի ռեժիսորների ժապավեններում։ Դրանցից են Ռենե Կլերի «Գիշերային գեղեցկուհիները» (1953), Լուիջի Ձամպայի «Գեղեցկուհի հռոմեուհին» (1954), Քերոլ Ռիդի «Տրապեզ» (1956) և այլն։