A
A
Բոսֆորի նեղուցը փակվել է
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայից Ստամբուլ ուղևորվող 142 մետրանոց բեռնանավը գիշերը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է ղեկային կառավարումը և բախվել ցամաքին:
Այս մասին հայտնել է Ստամբուլի առափնյան ոստիկանության վարչությունը: Նշվում է, որ ցամաքին «նստած» MKK-1 անվանումով նավը դուրս բերելու համար այժմ փրկարար նավերով իրականացվում են համապատասխան գործողություններ:
Տեղեկացվում է, որ մինչև աշխատանքների ավարտը Բոսֆորի նեղուցը փակ կլինի նավերի երթևեկության համար:
Աղբյուր՝ Ermenihaber