Բացել լրահոսը Փակել լրահոսը
325952212_569082408405327_346884767022852288_n
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ մեկնել է Սաուդյան Արաբիա

Միլանի «Ինտերը» մեկնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ Ռիադ, որտեղ հունվարի 18-ին «Միլանի» դեմ խաղում կվիճարկի Իտալիայի Սուպերգավաթը:

«Կապտասևերին» օդանավակայանում դիմավորել են ծաղկեպսակներով և լայն ժպիտներով: Նման հյուրընկալության է արժանացել նաև Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը թիմի հետ մեկնել է Էլ Ռիադ:

Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, միլանյան ակումբները բացի Սուպերգավաթից կվիճարկեն նաև դրամական խոշոր պարգևավճար: Մրցանակային հիմնադրամը կազմում է 7,5 մլն եվրո, որի մոտ 60 տոկոսը կստանա հաղթողը:

«Միլանը» նախկինում 7 անգամ հաղթել է Սուպերգավաթի եզրափակիչներում, իսկ ահա «Ինտերը» դա արել է 6 անգամ: Սկզբունքային մրցակիցները կհանդիպեն 252-րդ անգամ: 11 հաղթանակով առավելությունն առայժմ «Միլանի» կողմն է՝ 85-74: