Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն խաչատուրյան
A A
Պաշտոնական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-ից 17-ը աշխատանքային այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետություն։
 
Այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ։
 
Հանրապետության նախագահը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն: