Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սայթաքում

Սպորտ
9f461bc600261e50ca48897c80432148

Դոհայում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի միանձնյա առաջատար Էլինա Դանիելյանը 8-րդ տուրում առաջին պարտությունը կրեց` սեւ խաղաքարերով զիջելով հնդիկ շախմատիստուհի Հումպի Կոներուին: Սակայն մեր շախմատիստուհին 6,5 միավորով դեռեւս վստահ գլխավորում է աղյուսակը: Վաղը կայանալիք 9-րդ տուրում նա կհանդիպի Մարթա Ֆիերոյի հետ, որը ունի 4 միավոր:

Լիլիթ Մկրտչյանը, ավաղ, չկարողացավ զարգացնել երեկ սկսած հաղթարշավը եւ այսօր սեւերով զիջեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեին: Նա 3 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: