A
A
Մեկ մասնակից
Խանտի-Մանսիյսկում կայանալիք բիաթլոնի 2011 թ աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես կգա մեկ մարզուհի:
Դա ԱՄՆ-ում բնակվող Եկատերինա Վինոգրադովան է, որը նախկինում հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան, ապա Բելառուսի ազգային թիմում:
Երեկ մեր մարզուհին փորձարկել է աշխարհի առաջնության նոր մրցուղին: «Ես վերջին անգամ Խանտի-Մանսիյսկում եղել էի 6 տարի առաջ, ուստի շատ բան է փոխվել այստեղ: Ամեն ինչ գերազանց է: Մեկնարկային հուզմունք համարյա չեմ զգում, միայն մի փոքր հոգնած եմ երկարատեւ թռիչքից հետո» - տեղի լրատվամիջոցներին հայտարարել է նա: