Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Բաբայան
A A
Հասարակություն

Դատարանը ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալությունն ճանաչեց ոչ իրավաչափ․ փաստաբան

Դատարանը ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց: Ձերբակալությունն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ: «Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ»,- «Ֆեյսբուքում» գրել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ հայտնել է, որ նույն գործով անցնող Գառնիկ Մանուկյանի դեպքում 2 ամսով կալանքի որոշում կայացվեց: